ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Իսրայել

Իսրաել

Մայրաքաղաքը` Թել Ավիվ
Տարածքը (կմ2)` 27 800
Բնակչությունը` 7 210 500
Պետական լեզուն` եբրայերեն, արաբերեն
Դրամական միավորը`  շեկել
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +38°C
ձմռանը` +10°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա

 

Երկրի մասին

Իսրաելը պետություն է, որտեղ կարելի է համատեղել էկոտուրիզմը հարուստ մշակութային ծրագրի հետ, զբոսանքը անապատով ճանապարհորդելու հետ: Հրաշալի Երուսաղեմում տեսարժան վայրերը տեղակայված են գրեթե ամեն քայլափոխում: Այս սուրբ վայրը համարվում է ուխտագնացության կենտրոն: Անհամեմատորեն Երուսաղեմից տարբերվում է Թել-Ավիվը` ժամանակակից աղմկոտ քաղաքը, որը հայտնի է բազմաթիվ ռեստորաններով և առևտրի կենտրոններով: Տուրիստներին հիմնականում գրավում է պատմական պատկերասրահը, որտեղ գտնվում են բազմաթիվ շինություններ և եկեղեցիներ:  Կարելի է հանգիստը վայելել Միջերկրական ծովի ափին:

 

 

Տեսարժան վայրեր

Անցյալի հուշարձանների կենտրոն է համարվում Երուսաղեմը: Քաղաքը բաժանվում է քրիստոնեական, մուսուլմանական, հրեական և այլ թաղամասերի: Քրիստոնեական թաղամասի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Աստծո գերեզմանատունը: Կարելի է այցելել նաև Հովհաննես Մկրտիչի եկեղեցին, որը ամենահներից է քաղաքում և ասում են, որ Հիսուս Քրիստոսն անձամբ է քայլել այս փողոցով: փողոցի երկայնքով փռված են բազմաթիվ եկեղեցիներ և ժամատներ: Մուսուլմանական թաղամասում վեր է խոյանում մզկիթը, որը գտնվում է Սողոմոնի տաճարի առջև և համարվում է  ամենահին մուսուլմանական շինությունը: Հրեական թաղամասում են գտնվում  Իսրաելի աշտարակի մնացորդները, ինչպես նաև առաջին տաճարի նախագիծը: 

 

Ավանդույթներ

Իսրաելի ժողովուրդը առաջինն են աշխարհում եղել, որ որոշել են չաշխատել շաբաթ օրերին: Շաբաթը հսկայական սոցիալական ձեռքբերում է, որը նախատեսված է նրա համար, որ մարդուն և նրա գիտակցությունը ազատեն բարձր և վեհ զբաղմունքների համար: Սակայն սրանով չի բացատրվում շաբաթ  օրվա նշանակությունը: Շաբաթ օրվան հետևելը մարդկանվ հավատն է աստծո հանդեպ, այսինքն` բացի նյութական աշխարհից, գոյություն ունի նաև հոգևոր աշխարհ: Հենց նրանց էլ նվիրվում է շաբաթ օրը: 

 

Խոհանոց

Իսրաելական խոհանոցը առանձնանում է իր յուրօրինակ ուտեստներով` համեմված զանազան մթերքներով: Մսատեսակներից հայտնի են երուսաղեմյան տապական, որը պատրաստվում է 4 տարբեր հավի մսից, թթվաքաղցր հրեական միսը, ֆորշմակին մսից և ձկնեղենից, թռչնի մսից կոտլետները,  և շատ այլ կերակրատեսակներ: Կանաչեղենը և համեմունքները միշտ առկա են կերակրատեսակներում: Բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներից հայտնի են հումուսը, վինեգրեդը, ձվից պատրաստված աղցանները, կարտոֆիլի բուլբելատկեսը, ոլոռից և լոբուց պատրաստված ֆալաֆելները և այլն: