ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Վրաստան

Մայրաքաղաք Թբիլիսի
Բնակչություն 3.729.500
Տարածք 69,700 կմ²
Դրամական միջոց Լարի
Կոդ +995

Վրաստան (վրաց.՝ საქართველო[sɑkʰɑrtʰvɛlɔ] Սա՛քարթվելո), պետություն Մերձավոր Արևելքում։

Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկաս լեռնային համակարգի արևմտյան ու կենտրոնական հատվածում։ Արևմուտքում ողողվում է Սև ծովի ջրերով։ Հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Հյուսիսային ու հյուսիսարևմտյան հատվածներում Հարավային Օսիայի ու Աբխազիայի հանրապետություններն են, որոնք միջազգային հանրության կողմից (բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից), համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրն է։

Վրաստանի ժամանակակից տարածքը հիմնականում համընկնում է Պատմական Վրաստանի կենտրոնական հատվածին. որոշ գավառներ մնում են Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքում։ Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել կենտրոնական Վրաստանը՝ Վիրքը, և արևմտյան հատվածը՝ Կոլխիդան։ 11-րդ դարում Վրաստանը միավորվել է մեկ պետության՝ Վրաց թագավորության մեջ։ Բագրատիոնիների դրոշի ներքո համախմբվել են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։

Ժամանակակից Վրաստանը դե յուրե զբաղեցնում է 69 700 կմ2 տարածք (119-րդն աշխարհում) և 2015 թվականի դրությամբ ունի 3 729 500 բնակիչ (131-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, պետական լեզուն՝ վրացերենը, բնակչության մեծամասնությունը դավանում է ուղղափառ քրիստոնեություն։ Վրաց ուղղափառ եկեղեցին ժամանակակից Վրաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։

Վրաստանը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Վրաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի օգոստոսի 24-ին և փոփոխությունների է ենթարկվել 2004 և 2010 թվականներին։ Վրաստանը ՄԱԿ-ի, ԵվրախորհրդիԱՀԿ-ի և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։