ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Նորվեգիա

Մայրաքաղաք Օսլո
Բնակչություն 5 213 985
Տարածք 385 252 կմ²
Դրամական միջոց Եվրո 
Կոդ +47

Առաջին բնակիչները պատկանել են Արենսբուրգյան մշակույթին (մ․թ․ա․ 11-10-րդ հազարամյակ), որը վաղ Դրիասի (Վաքսելյան սառցե շրջանի վերջին փուլ) վերին հին քարեդարյան մշակույթ էր: Մշակույթն այսպես է կոչվել է Արենսբուրգ գյուղի անունով, որը գտնվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, որտեղ պեղվել են նետերի փայտե ձողեր և սայրեր։ Նորվեգիայում մարդկության բնակության առաջին հետքերը հայտնաբերվել են ափամերձ շրջաններում, որտեղ մ․թ․ա․ 11000 - 8000 թվականներին հալվել է վերջին սառցե դարաշրջանի հսկայական ծանծաղուտային սառցադաշտը։ Ամենահին գտածոները թվագրվում են մ․թ․ա․ 9500-6000 թվականներին և հայտնաբերվել են հյուսիսում՝ Ֆինմարկի (Կոմսա մշակույթ) և հարավ-արևմուտքում՝ Ռոգալանդի (Ֆոսնա մշակույթ)։ Երկու տարբեր մշակույթների մասին տեսությունները 1970-ականներին մերժվեցին։

Ափամերձ շրջանում հնագետների հայտնաբերված վերջին գտածոների հիման վրա ենթադրվում է, որ տարբերությունները կարող էին ծագել տարբեր գործիքներ օգտագործելու պատճառով և ոչ թե այն բանր համար, որ դրանք տարբեր մշակույթներ են եղել։ Ծովային կենդանական աշխարհը հնարավոր է դարձրել ձկնորսների և որսորդների բնակությունը, որոնք ենթադրաբար ապրել են դեռ մ․թ․ա․ 10,000 թվականին, երբ ցամաքը դեռ սառույցով էր պատված։

Երկրի հարավային հատվածում հայտնաբերվել են մ․թ․ա․ 5,000 թվականին թվագրվող բնակատեղիներ։ Այս բնակատեղիներից հայտնաբերված գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք զբաղվել են որսորդությամբ և ձկնորսությամբ։ Գործիքները տարբերվում են չափերով և սովորաբար պատրաստված են տարբեր տեսակի քարերից։ Ուշ շրջանի գործիքներն ավելի լավ են պատրաստված։ Որսորդության և ձկնորսության շրջաններում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որտեղ պատկերված են եղնիկներ, արջեր, թռչուններ, որմզդեղներ, հյուսիսային եղջերուներ, փոկեր, կետեր և ձկներ (հատկապես՝ սաղմոն և վահանձուկ), որոնք բոլորը կարևոր էին այստեղ բնակվող մարդկանց կյանքում։ Ֆինմարկի Ալտայի փորագրությունները, որոնք Սկանդինավյան երկրներում ամենամեծն են, ստեղծվել են ծովի մակարդակի վրա, մ․թ․ա․ 4,200-500 թվականներին և ցույց են տալիս ջրի մակարդակի բարձրացումը վերջիին սառցե դարաշրջանի ավարտից հետո։

Մ․թ․ա․ 3000-2500 թվականներին Արևելյան Նորվեգիա թափանցեցին նոր բնակիչներ (ռազմական կացինների մշակույթ): Նրանք հնդեվրոպական ֆերմերներ էին, որոնք աճեցնում էին հացահատիկ և պահում կովեր և ոչխարներ։ Արևմտյան ափի ձկնորս-որսորդների պոպուլյացիները նույնպես հետզհետե փոխարինվեցին ֆերմերների պոպուլյացիաներով, չնայած այն բանին, որ որսորդությունն ու ձկնորսությունը մնում էին որպես կյանքի պահպանման երկրորդական միջոցներ։

Մ․թ․ա․ 15000 թվականին հետզհետե հայտնաբերվեց բրոնզը, բայց քարը դեռ շարունակվում էր օգտագործվել։ Նորվեգիայի տարածքից քիչ քանակով բրոնզե իրեր են հայտնաբերվել, գտածոները հիմանականում զենքեր են և ապարանջաններ, որը կարող էր իրեն միայն առաջնորդը թույլ տալ։ Հսկա դամբարաններ են պատրաստվել ծովափին՝ հյուսիսում ձգվելով մինչև Հարստադ, ինչպես նաև հարավում՝ ցամաքի վրա։ Ժայռապատկերները տարբերվում էին քարեդարյան ժայռապատկերներից։ Արևի, կենդանիների, ծառերի, զենքերի, նավերի և մ արդկանց պատկերները հատուկ ոճային էին։

Այս շրջանի հազարավոր ժայռապատկերներ պատկերում են նավեր, հսկա քարե դամբարանային հուշարձանները, որոնք հայտնի են քարե նավեր անվանումով, ցույց են տալիս, որ նավագնացությունն ու նավերը մեծ դեր են խաղացել այս մշակույթումՆորվեգիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել հավանաբար մ․թ․ա․ VI հազարամյակից։ Հետագայում բնիկները խառնվել են գերմանական ցեղերին, որոնք եկել են Սկանդինավիայի հարավից մոտ մ․ թ․ ա․ XVII դարում։ Բնակիչները զբաղվել են որսորդությամբ ու ձկնորսությամբ, մ․ թ․ սկզբին ապրել են նահապետական-տոհմատիրական կարգով, որը քայքայվել է VIII-IX դարերում: Հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ համայնականները (բոնդերը) և տոհմացեղային ավագանին (յառլերը), ռազմական առաջնորդները՝ կոնունգները, իրենց նշանակությունը մեծապես պահպանել են ժողովրդական ժողովները (թինգի)։ IX-XI դարերի մեծ չափերի են հասել նորմանների (վիկինգների) առևտրակողոպտչական արշավանքները Իսլանդիա և այլ երկրներ։ IX-X դարերի սահմանագծին սկսվել է Նորվեգիայի քաղաքական միավորումը (կոնունգ Հարալդ Գեղեցկածամը իր իշխանությանն է ենթարկել մի շարք մարզեր և ստեղծել թագավորություն), որն ավարտվել է XI դարում Օլաֆ II (1016-1028) թագավորի օրոք։ X դարի վերջից սկսվել է Նորվեգիայի քրիստոնեացումը։ Ստեղծված վաղ ֆեոդական պետության պայմաններում ուժեղացել է շահագործումը, որի հետևանքն էին գյուղացիական ապստամբությունները և ժողովրդական շարժումները XII դարի 2-րդ կեսին և XIII դարում: Նորվեգիայի գյուղացիներին հաջողվել է մնալ անձնապես ազատ։1262 թվականին Նորվեգիան իրեն է ենթարկել Իսլանդիան։ 1319 թվականին կնքվել է Նորվեգիայի անձնական ունիան Շվեդիայի հետ, 1380 թվականին՝ Դանիայի, որի հետևանքով Նորվեգիան տնտեսապես և քաղաքականապես ենթարկվել է Դանիային, իսկ 1397 թվականին կնքվել է Կալմարյան ունիան Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։ 1536 թվականին Նորվեգիայումում բռնի անցկացվել է Ռեֆորմացիա՝ Լյութերականության ձևվ, որը նպաստել է դանիական տիրապետության ամրապնդմանը։ Ուժեղացել է դանիական լուծը և նորվեգացիների ֆեոդական շահագործումը, որը հանգեցրել է գյուղացիական խոշոր ապստամբությունների (XV դար կես-XVI դարի սկիզբ)։ XVII-XVIII դարերում Նորվեգիան ներքաշվեց Դանիայի մղած ավերիչ պատերազմների մեջ։ Նորվեգական բուրժուազիան, որը սկսել էր ձևավորվել XVII դարի վերջին, պայքարում էր Դանիայից Նորվեգիան անջատելու համար։ Դանիան պարտություն կրելով Շվեդիայից, 1814 թվականին նրան հանձնեց Նորվեգիան։ Շվեդիան ուժով Նորվեգիային պարտադրեցշվեդա-նորվեգական ունիա (1814-1905)։ Նորվեգական ժողովուրդը պայքար ծավալեց հանուն անկախության։ 1887 թվականին հիմնադրվեց նորվեգական բանվորական կուսակցությունը (ՆԲԿ)։ 1905-1907 թվականի ռուսական հեղափոխության ազդեցությամբ, Եվրոպայում բանվորական շարժման ակտիվացումը մի կողմից, իմպերիալիստական հակասությունների աճը՝ մյուս կողմից, Նորվեգիային հնարավորություն տվեցին 1905 թվականին խզել Շվեդիայի հետ ունիան։

Բուսաբուծության նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի միայն 3 %-ը։ Այդ պատճառով էլ գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկային և կերային մշակաբույսեր, կարտոֆիլ, բանջարեղեն։ Զարգացած են նաև մուշտակագործությունը (գլխավորապես՝ ջրաքիսի) և ձկնորսությունը (փրփրուկի և տառեխի)։
Նորվեգիայում փիլիսոփայության ինքնուրույն զարգացումը սկսվել է XVIII դարի 2-րդ կեսին։ XIX դարի 1-ին կեսին, նորվեգական փիլիսոփայությանը գերազանցապես հետաքրքրել են պատմության, անհատի և ազատության խնդիրները։ Առաջին նշանավոր նորվեգական պրոֆեսիոնալ փիլիսոփան Ն․ Տրեսկաուն է, Ջոն Լոկի էմպիրիզմի հետևորդը, որը պաշտպանել է պատմության և բնության անընդհատ զարգացման ըմբռնումը։ XIX դարի 2-րդ կեսին պոզիտիվիստական և էվոլյուցիոնիստական գաղափարների դեմ պայքարում տիրապետող դիրք են գրավել աջ հեգելականները (Մ․ Յա․ Մոնրադ, Գ․ Վ․ Լյունգ և այլն)։ XIX դարի վերջին-XX դարի սկզբին սպեկուլյատիվ-իդեալիստական փիլիսոփայությունը իր տեղը զիջել է պոզիտիվիզմին, որը ձգտել է հենվել փորձարարական հոգեբանության վրա (հիմնադիրներն են Ա․ Օլը և Կ․ Օրշը)։ Պոզիտիվիզմի գաղափարները թափանցել են նաևիրավունքիպատմագիտությանգրականության բնագավառները։ XX դարի սկզբին աճել է հետաքրքրությունը սոցիոլոգիայի և մշակույթի խնդիրների նկատմամբ, տարածվել են կրոնական երանգավորում ունեցող հումանիզմի գաղափարները (Կ․ Կոլլին)։XX դարի կեսին Է․ Շյոթի աշխատանքները սկզբնավորել են Նորվեգիայում տրամաբանական պոզիտիվիզմի տարածումը։ «Էմպիրիկական իմաստաբանության» հիմնադիր Ա․ Նեսսի գաղափարները ընկած են Օսլոյի լեզվաբանական վերլուծության դպրոցի հիմքում։ Մեծ թափով զարգացել են էմպիրիկ սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (Ա․ Նեսս, Ի․ Գուլվոգ)։Մարքսիզմի տարածումը Նորվեգիայում սկսվել է XIX դարի 80-ական թվականներին և արագացել Նորվեգիայի Կոմունիստական Կուսակցության կազմավորումից հետո (1923)։ Ժամանակակից մարքսիստների (Հ․ Ւ․ Կլեվեն, Ա․ Պետերսեն) հետազոտություններում շեշտվում են դասակարգային պայքարի, նորվեգական հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխության, սոցիալիզմին անցման խնդրրները։